Incredo Company News

HR – ի աղբարկղում հայտնվելու 10 հիմնական պատճառները

Posted by Ghukas Stepanyan on Nov 16, 2015 1:33:37 AM

 

21 – րդ դարում յուրաքանչյուր ոք տենչում է ունենալ լավագույն աշխատանքը, որի դիմաց գործատուն կվճարի առավելագույն հնարավոր աշխատավարձը և որի վրա նա կծախսի նվազագույն ջանքերը: Որքան էլ որ տարօրինակ է, Սըր Ֆրենսիս Հալթոնի «Մարդն իրենից ներկայացնում է այն, ինչ մտածում է իր մասին» արտահայտությունը ոչ միշտ է ակտուալ ժամանակակից աշխարհում: Պետք չէ՛ Դարվինի եղբոր մտքով առաջնորդվել և դիմել բոլոր թափուր աշխատատեղերի համար:

Էսենցիալիզմն աշխատանքում

Քիչ, բայց լավ: Մոտեցումը շատ պարզ է՝ դուք չեք կարող անել ամեն ինչ: Միշտ չէ, որ Ձեր ունակությունների և գիտելիքների պաշարը համապատասխանում է Ձեր «Ես» - ի ձգտումներին: Եթե նախընտրում եք սուսերամարտը՝ ուրեմն դուք ծնվել եք դրա համար՝ պետք չէ՛ ծնողների, կամ շրջապատի կարծիքից ելնելով՝ ընտրել առավել ակտուալ թվացող մասնագիտություն, որը Ձեզ չի հետաքրքրում:

Համագործակցելով աշխատաշուկայում առաջատար մասնագետներից մի քանիսի հետ, Ձեր դատին եմ ներկայացնում այն հիմնական պատճառները որոնք ստիպում են մարդկային ռեսուրսների կառավարիչներին ուղարկել Ձեր CV – ն աղբարկղ՝ առաջին իսկ ընթերցման ժամանակ:

  1. Անհասկանալի շրիֆտեր (տառատեսակներ) – Սեպագրերը և հիերոգլիֆները արդի ժամանակաշրջանում հետաքրքրում են մասնագետների բավականին նեղ շրջանակի՝ հնէաբաններին: Դուք հելլենիստական Եգիպտոսում չեք, և եթե չեք ցանկանում, որ Ձեր CV – ի դիտարկումը տևի 2 – 5 վայրկյան՝ համոզված եղեք, որ այն գրված է ընկալելի, ստանդարտ տառատեսակով:

  1. Լուսանկարների մղձավանջ – Բնության շնորհները ցուցադրելը և Ձեր բարեկամի նշանադրության արարողության ժամանակ արված լուսանկարները CV – ի մեջ ներառելը ոչ մասնագիտական մոտեցում է, և դրանց բացակայությունը կարող է հիասթափեցնել բացառապես ակտիվորեն ռուսախոս քարտուղարուհիներ փնտրող, չկայացած, ճաղատ թեր – բիզնեսների փոխտնօրեններին: Լուսանկարները CV – ում պարտադիր նախապայման չեն հանդիսանում, եթե դուք իհա՛րկե, չեք պատրաստվում ներկայացնել երկիրը «Alpha 4» միջազգային մրցույթներից մեկում (Miss Universe, Miss World, Miss International, Miss Earth)

  1. Տվյալ աշխատատեղին չվերաբերող ավելորդ մանրամասներ - Շատ հաճախ HR – ին առանձնապես չի հետաքրքրում Ձեր վարորդական կարգը, երաժշտական դպրոցի վկայագիրը և երեխաների քանակը: Փորձեք զերծ մնալ ավելորդ ինֆորմացիա ներառելուց:

  1. Տառասխալներ – HR մասնագետները, մասնավորապես՝ գրագետ և ՀՀ Սահմանադրության 12 - րդ հոդվածում (Հոդված՝ Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է) նշված լեզվին տիրապետողները բավականին կտրուկ են տրամադրված տառասխալների դեմ: Այսպիսով բոլոր «ամուսնացաց» - ները, «Inglish» իմացողները, «թեմա» դաշտում «Ե՛ս եմ» , «Եկե՛լ եմ» գրողները անմիջապես հայտնվում են աղբարկղում՝ ոչ մասնագիտական մոտեցման համար:

  1. Թափթփվածություն – CV- ի ոչ հստակ կառուցվածքը և վեր ու վար գրված տողերը եթե ոչ բացառում, ապա էականորեն նվազեցնում են հարցազրույցի հրավիրվելու Ձեր շանսերը:

  1. Գերծանրաբեռնվածություն – 6-7 էջանոց CV – ները ընդունելի են ավագ գիտաշխատողների համար: Ռեզյումեն ուղարկելու պահից 8 տարի առաջ «ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» դպրոցական միջոցառման երկրորդ մրցանակը CV – ի մեջ ներառելը նվազագույնն անմտություն է:

  1. Տպագիր CV – ներ – կարող եմ փաստել, որ ցակացած գործատու սկսում է տարօրինակ եզրակացություններ անել Ձեր անձի մասին, եթե դուք վերցնում եք Ձեր տպագիր CV – ն և առանց որևէ հրավերի հայտնվում գործատուի աշխատավայրում՝ «Ստեղ աշխաԴանքի ազատ տեղ կա՞» հարցադրումով:

  1. Lies, Lies everywhere – CV – ում նշված են նախորդ գործատուների անունները, բայց նշված չէ աշխատած ժամկետը (կամ էականորեն խեղված է) : Նման դեպքերում բոլորովին էլ զարմանալի չէ, երբ պարզվում է, որ առաջատար կազմակերպությունում 1-2 տարի աշխատած երիտասարդը ոչ թե աշխատել, այլ պրակտիկա է անցել նշված կազմակերպությունում, և ոչ թե 1-2 տարի, այլ 2 շաբաթ: Խուսափե՛ք կեղծիքներից՝ դրանց բացահայտումը վայրկյանների հարց է :

  1. CEO means "Chief Executive Officer" – Կազմակերպության հիմնադիրները/տնօրենները սովորաբար զբաղված մարդիկ են և երբե՛ք (Այո՛ Կա՛ռլ, երբե՛ք) CV չեն կարդում: Պետք չէ հայթհայթել նրանց անձնական էլեկտրոնային հասցեն և միաժամանակ ուղարկել Ձեր ինքնակենսագրականը ՄՌ կառավարչին և տնօրենին : Դա մեծ հաշվով կնպաստի Ձեր շանսերի նվազեցմանը (ընդհուպ մինչև 0 - ի) :

  1. Անհամապատասխանություն – մի՛շտ, մի՛շտ, ՄԻ՛ՇՏ դիմեք միայն այն աշխատատեղին, որին համապատասխանում եք: Խնայե՛ք Ձեր և HR – ների թանկարժեք ժամանակը: Անիմա՛ստ է դիմել կենսաբանի թափուր աշխատատեղին, եթե Ձեր մոտ լավագույնը ստացվում են թխվածքաբլիթները; Կենտրոնացե՛ք այդ փխրուն, անկրկնելի, առեղծվածային կրեմի և կոկոսի փաթիլներով, շոկոլադե . . .

Ինչի՞ մասին էր խոսքը, «Ախ հա՛ CV – ներ» (Էլ ո՛չ մի թխվածք Joe)

Թերևս այսքանը՝ հարգարժան էկլեր ընթերցող: Վերջաբանի փոխարեն կասեմ՝ եղե՛ք ինքնավստահ և պատրաստվեք հարցազրույցի, իսկ երբ Ձեզ կանչեն (իսկ ես համոզվա՛ծ եմ , որ կկանչեն), գնացե՛ք այնտեղ և ցու՛յց տվեք, որ լավագույնն եք: Կհանդիպե՛նք հարցազրույցի ժամանակ «Կոլլլե՛գա» :


Follow Ghukas Stepanyan
Ghukas Stepanyan

Ghukas is the driver of our team. By profession he is a public administrator, but his knowledge is not limited only to that: he has great skills in psychology, management, marketing and music. If you had a luck to listen to the notes that Ghukas plays on piano, you’ll take that troughout your life. Besides being the HR manager of Incredo, he is also an inbound marketing certified professional. So, be attentive during interviews, applicants!

Categories

Subscribe to Incredo's Email Updates

New Call-to-action